Այս պահին Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հրավիրած հանրահավաքը՝ նվիրված Արցախին։
Այսօր Արցախի անկախության օրն է։ Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ հանրահավաքին ներկա են մեծ թվով նախկին պաշտոնյաներ՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Հանրահավաքին ներկա են նաև պատգամավորներ Տարոն Մարգարյանը, Հայկ Մամիջամյանը, ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը և այլք։