Ինչ հարցեր են քննարկել Շոյգուն ու Ֆիդանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը քննարկել է «հացահատիկի գործարքը», ինչպես նաև Սիրիայում համատեղ աշխատանքը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն։

Շոյգուն ընդգծել է Թուրքիայի հետ ռազմավարական երկկողմ գործընկերությունը շարունակելու ցանկությունը։

«Մենք երկար տարիներ հաջողությամբ աշխատել ենք ամենակարևոր հարցերի վրա և միշտ ցուցաբերել ենք քաղաքական հասունություն: Սա վկայում է այն մասին, թե որքան խորն ու ռազմավարական առումով ճշգրտված հարաբերություններ են Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև», -հավելել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։




Լրահոս