Լիլի Մորտոն այսօր՝ սեպտեմբերի 2-ին իր ծննդյան 37-ամյակի առթիվ նոր տեսահոլովակ է ներկայացրել:
«Тарантино» անվանումով տեսահոլովակում նկարահանվել է նաև Լիլիի ամուսինը: ArmLur.am-ի հետ զրույցում Լիլի Մորտոն խոսելով ամուսնու՝ երգելու մանրամասների մասին, Լիլին անկեղծացավ.
«Գիտե՜ք՝ ինչքան դժվար եմ համոզել, որ երգի։ Ի վերջո հաջողեցի։ Երգի իմ ամենասիրելի մասն իր կատարման հատվածն է»։
Լիլիի խոսքով՝ քանի որ երգի անունն այնպիսինն է, որ թվում է թե տղամարդ պիտի լինի կատարողը, մտածել են դուետի մի քանի տարբերակի մասին, հետո չեն կարողացել կողնորոշվել։
«Ես որոշեցի, որ միգուցե հենց Վադիմը երգի, քանի որ բազմիցս եմ լսել նրա ձայնային տվյալների յուրահատկությունը։ Ի դեպ, նա երաժշտական կրթություն չունի։
Արդյո՞ք ամուսնու՝ երաժշտական ասպարեզում փորձերը շարունակական բնույթ կկրեն, Լիլին դեռևս չգիտի, բայց կարծում է կոնկրետ այս երգը հանրությանը դուր կգա։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ երգի հեղինակները Ռուսաստանում ոլորտի առաջատար դեմքերից են, որոնց հետ Լիլի Մորտոն 12 երգ է հեղինակել։ Սա երգի երկրորդ տարբերակն է՝ նոր թիմի հետ համագործակցությամբ։ Քանի որ նախկին տարբերակում գործիքավորումը լավ չի ստացվել, մի քանի երգ՝ այդ թվում և այս մեկը հեռացվել է, ապա ավելի պրոֆեսսիոնալ թիմի հետ նոր շունչ հաղորդվել։
Մարիամ Ղազարյան