ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը X-ի իր հարթակում անդադարձել է Ացախում տիրող իրավիճակին:
«Այսօր մենք ևս մեկ անգամ շեշտում ենք, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունը կրկին բախվում է էթնիկ զտումների սպառնալիքին իր հայրենիքում՝ Ադրբեջանի վարած քաղաքականության, Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով։ Միջազգային հանրությունը տեղյակ է իրավիճակին, մենք նրանից ակնկալում ենք դա կանխելուն ուղղված վճռական ջանքեր»,-գրել է նա: