ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իտալական La Repubblica պարբերականին հարցազրույց է տվել և անդրադարձել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին:
«Սկզբից մենք լավ առաջ ընթացանք, քանի որ կենտրոնացել էինք հիմնականում այն հոդվածների շուրջ, որտեղ հակասությունները կարող էին այնքան մեծ չլինել։ Սակայն չհամաձայնեցվածների ցանկում մնում են առավել դժվար հոդվածները` դրանից բխող հետևանքներով»-նշել է նա։
Լրագրողի ճշտող հարցին` արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհը ԼՂ-ն Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելն է, ՀՀ վարչապետը արձագանքեց.
«Այսօր ԼՂ-ում իրավիճակը վերահսկում են ԼՂ ընտրված ներկայացուցիչները, այնտեղ են ռուս խաղաղապահները, խոսքը այլ բանի մասին է. եթե ՀՀ-ն և Ադրբեջանը փոխադարձաբար չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթիի հռչակագրի հիման վրա, նշանակում է` խաղաղություն երբեք չի լինի»: