Նոր ճանապարհը հնարավորություն կտա խուսափել ՃՏՊ առաջանալու հավանականությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Հարգելի երևանցիներ

Մարզահամերգային համալիրի վերակառուցվող ճանապարհը ունենալու է 250մ երկարություն և յուրաքանչյուր ուղղությամբ շուրջ 3.2-3.5 մ լայնությամբ մեկ երթևեկելի գոտի:

Հնարավորություն է տալու միջոցառումների և դժբախտ պատահարների (հրդեհ, փլուզում, վիրավորների տարհանումև այլ) ժամանակ զերծ մնալ խճողումային իրավիճակներից, ուշացումների և ՃՏՊ առաջանալու հավանականությունից։

Վերջինս շրջանցելու է Ծիծեռնակաբերդի խճուղին անմիջապես տրանսպորտային հոսքը ուղղելով Կիևյան և Հալաբյան փողոցներ։

Նախատեսվելիք ճանապարհի էսքիզը»:




Լրահոս