Խանութի պահեստային հատվածում հայտնաբերվել է տնօրենի մարմինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ սեպտեբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 01 խումբը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Պուշկին փողոցի 37 հասցեում գործող «Աքաղաղ» խանութ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված խանութի պահեստային հատվածում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 70-ամյա Հարություն Սողոմոնյանի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ գլխի շրջանում վնասվածքը առաջացել է ուշագնացության արդյունքում՝ ընկնելու հետևանքով:

Դեպքի փաստով Քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը «Աքաղաղ» խանութի տնօրենն էր:




Լրահոս