
Ադրբեջանի մամուլի խորհուրդն արձագանքել է բրիտական BBC հեռուստաալիքի գործունեությանը։
Ադրբեջանական կողմը նրանց գործունեությունը որակել է «սադրիչ»՝ հայտարարելով, որ դրա հեռարձակումը երկրի տարածքում կարող է դադարեցվել:
«Վերջին օրերին BBC հեռուստաալիքը, այդ թվում՝ այս լրատվամիջոցի ադրբեջանական ծառայությունը, «կողմնակալ» նյութեր է հեռարձակում և «կողմնակալ» հայտարարություններ անում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների վերաբերյալ՝ միակողմանիորեն լուսաբանելով «Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական շրջանում» առկա իրավիճակը։