«Հարսնաքար»-ի մոտ մեքենաներ են բախվել. կա վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 3-ին, ժամը 13։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աճառյան փողոցի թիվ 42 հասցեի մոտակայքում բախվել են «Ford» (վարորդ՝ Լ․ Ն․, ծնված 1979 թ․) և «VAZ» (վարորդ՝ Մ․ Ա․, ծնված 1954 թ․) մակնիշների ավտոմեքենաները. վերջինիս ուղևորն արգելափակվել է ավտոմեքենայո

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան, ուղևոր Գ․ Ս․-ին (ծնված 1962 թ․) դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։




Լրահոս