Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Telegram-ի ալիքում ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է իրավիճակը հակամարտության գոտում, հացահատիկի արտահանման և Սև ծովում անվտանգության մասին։ Նա հայտարարել է, որ մտադիր է աշխատել երկկողմ փաստաթղթի վրա՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ:
«Մենք մանրամասն քննարկել ենք մարտադաշտում տիրող իրավիճակը, ուղղություններից յուրաքանչյուրը, նա փոխանցել է պաշտպանության ներկայիս կարիքները… Մենք քննարկել ենք Սև ծովի անվտանգության առանձնահատկությունները, մեր «հացահատիկային միջանցքը», որը պետք է երկարացվի։ Մենք պայմանավորվեցինք ամրապնդել համագործակցությունը ծովային ուղիների պաշտպանության հարցում»,- գրել է Զելենսկին։