Իրանի նախագահը կայցելի Թուրքիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա օրերին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Մենք սպասում ենք, որ պարոն Ռաիսին կայցելի Թուրքիա Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի ութերորդ հանդիպման կապակցությամբ»,- ասել է Ֆիդանը Թեհրանում իրանցի գործընկերոջ հետ կայացած ասուլիսի ժամանակ։




Լրահոս