Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան բախվել է Տափերական գյուղ ցուցանակի, կոտրել ու հայտնվել դաշտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Տափերական գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան բախվել է Տափերական գյուղն ազդարարող ցուցանակին, կոտրել այն և մոտ 10 մետր գլորվելով՝ հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսաքնազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։




Լրահոս