Վլադիմիր Զելենսկին պաշտոնանկ է արել պաշտպանության նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Ալեքսեյ Ռեզնիկովին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու հրամանը։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան։

«Որոշեցի փոխել Ուկրաինայի պաշտպանության նախարարին։ Ալեքսեյ Ռեզնիկովն անցավ լայնամասշտաբ պատերազմի ավելի քան 550 օրվա միջով։ Կարծում եմ, որ նախարարությանն անհրաժեշտ են նոր մոտեցումներ և փոխգործակցության այլ ձևաչափեր ինչպես զինվորականների, այնպես էլ ողջ հասարակության հետ»,- ասել է նա։

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ նախարարությունը պետք է ղեկավարի Ռուստեմ Ումերովը։




Լրահոս