Մարտունի-Վարդենիս ճանապարհին մեքենաներ են բախվել․ Opel-ը բարձրացել է բետոնե արգելապատնեշի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 3-ին` ժամը 20։07-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Վաղաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են Opel (վարորդ՝ Գ. Մ.) և Infiniti (վարորդ՝ Ա․ Խ․) մակնիշների ավտոմեքենաները։ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բարձրացել բետոնե արգելապատնեշի վրա։

Փրկարարներն իջեցրել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված։




Լրահոս