
ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են․ «Հարգելի’ հայրենակիցներ Տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 4-ին և 5-ին Ստեփանակերտի հ. 2, 5, 6, 7, 9, 10 և 12 հիմնական դպրոցներում ուսումնական գործընթաց չի իրականացվելու` կապված հացի վաճառքի համար տրամադրվող կտրոնների ձեռք բերման գործընթացի հետ։ Մյուս դպրոցներում դասերը կընթանան սովորական հունով»։