Ինչպես արդեն գրել էինք, Ստեփանակերտում դասերն այսօր չեն կայանալու։
Օրեր առաջ Հակարիի կամրջից ուսանողների առևանգումից հետո, Ադրբեջանական կողմն արգելել է ուսանողների ելքն Արցախից։
Ըստ Armlur.am-ի տեղեկությունների, Արցախի ուսանողներն, ովքեր ընդունվել էին հայաստանյան բուհեր, դիմել են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, որպեսզի դասերին կարողանան օնլայն մասնակցել։
Իսկ նախարարությունը թույլատրել է դասերին օնլայն մասնակցությունը միայն Արցախի ուսանողներին։
Էմմա Միքայելյան