
Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել։ Այս անգամ Քուշադասի քաղաքում է 4,6 մագնիտուդով երկրաշարժ տեղի ունեցել։
Թուրքիայի Աղետների կառավարման վարչությունից հայտնում են, որ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել 7 կմ խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։