Ազատ գյուղի կացարանի 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործը դատարանում է․ որ դատավորն է քննելու ողբերգական դեպքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ  նախաքննության ավարտ է հայտարարվել Ազատ գյուղի զինվորների կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի գործով. այն խլեց 15 զինվորի կյանք։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատել էր նաեւ գործով կալանավորված սպա Եղիշե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը։
Ըստ նախաքննական մարմնի՝ սպան բենզինը լցրել էր վառարանը, կրակը անսպասելի թեժացել էր, ինչի հետեւանքով տեղի ունեցավ ողբերգական դեպքը։ Հիշեցնենք, որ դեպքը եղել էր այս տարվա հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում, ինչի հետեւանքով մահացան 15 զինծառայողներ. սույն գործով մեղադրյալի աթոռին են 4 անձ»։

Եվ ահա, Եղիշե Վահագնի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ Ն զորամասի ինժեներական ծառայության սպայի պաշտոնը, խախտել է ավտոբենզինի հետ վարվելու կանոնը, որը օգտագործել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ Ն զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում շահագործվող վառարանը վառելու նպատակով,որի արդյունքում կացարանում հրդեհ է բռնկվել:

Արդյունքում, Եղիշե Վահագնի Հակոբյանի կողմից կացարանում գտնվող զինծառայողների պաշտպանությունը չապահովելու հետևանքով նույն վաշտի պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտներ Արամ Մանուկյանը,Վոլոդյա Ներսիսյանը, Պավլիկ Աբազյանը, Միշա Դումիկյանը, շարքայիններ՝ Գոռ Մարտիրոսյանը, Ռոստոմ Ասրյանը Մուշեղ Համբարչյանը, Տարոն Ղարիբյանը, Դավիթ Սարգսյանը, Հրաչյա Գրիգորյանը, Նարեկ Ավագյանը, Գագիկ Բարսեղյանը, Հայկ Կիրակոսյանը, Սերգեյ Կևորկովը, Համլետ Դավթյանը մահացել են, իսկ պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գարուշ Սարգսյանը, Լևոն Խառատյանը, Ժիրայր Սահակյանը, Ռադիկ Մաթևոսյանը և Եղիշե Հակոբյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Գործը քնելու է դատավոր Վարդան Հարությունյանը

Քնար Մանուկյան




Լրահոս