
ՀՀ Արմավիրի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի օգոստոս ամսին ծնվել է 125 երեխա՝ 79 տղա, 46 աղջիկ։
Ծնունդներից 61-ը գրանցվել է Էջմիածնի բժշկական կենտրոնում, իսկ 64-ը՝ Արմավիրի բժշկական կենտրոնում:
Նշենք, որ օգոստոսի երեսունին Էջմիածնի բժշկական կենտրոնում լույս աշխարհ էին եկել միանգամից 11 երեխա՝ 6 տղա, 5 աղջիկ: