ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արմենուհի Թունյանին մեղադրանք է առաջադրվել:Նա անցնում է 2021 թվականի ամառային զորակոչին ենթակա Վահան Օհանյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով։
Արմենուհի Թունյանը զորակոչի ընթացքում վերջինիս մոտ առկա առողջական խնդիրների վերաբերյալ բողոքարկման, ինչպես նաև իրավական օգնություն ցուցաբերելու գործընթաց կազմակերպելու միջոցով տարկետման իրավունք ձեռք բերելու կեղծ պատրվակով, գիտակցելով հիշյալ խոստումը կատարելու անհնարինությունը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, 2021 թվականի մայիս-հունիս ամիսներին վերջինիս քրոջից՝ Երևան քաղաքի բնակչուհի Աստղիկ Օհանյանից առձեռն, իսկ մորից՝ Վանաձոր քաղաքի բնակչուհի Գոհար Օհանյանից փոխանցման եղանակով մաս-մաս ստացել է խոշոր չափերի՝ ընդհանուր 2.080.000 ՀՀ դրամ։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Քնար Մանուկյան