«Ժողովուրդ» օրաթերթի այն արձանագրումներից հետո, որ Երևանի նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը նախընտրական ծրագիր անգամ չի ներկայացրել, նա վերջապես արթնացել ու ծրագիր է ներկայացրել:
Ուրբաթ օրը գրել էինք, որ ավագանու ընտրություններն արդեն քանի օր է՝ մեկնարկել են, բայց «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Հայկ Մարությանը, նախընտրական ծրագիր չի ներկայացրել. նախկին քաղաքապետը միայն 2018թ-ի նախընտրական քարոզարշավի հոլովակներով է կիսվում իր սոցիալական էջերում, բայց նոր ոչինչ չունի աաջարկելու երևանցիներին, դրա համար էլ նախընտրական ծրագիր չունի:
Բազմաթիվ քննադատություններից հետո դերասան, նախկին քաղաքապետը քնից արթնացել է ու որոշել է վերջապես նախընտրական ծրագիր ներկայացնել:
Հայկ Մարությանի նախընտրական ծրագիրը բաղկացած է 12 մասից. ծրագրում ներկայացվել է աղբահանության, կանաչապատման, բազմաբնակելի շենքերի կառավարման, տրանսպորտի, քաղաքային պլանավորման, սոցիալական պաշտպանության և այլ խնդիրներ:
Ք․ Մ․