
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր այցելել է Երևանի նորակառույց թիվ 116 հիմնական դպրոց․
«Այսօր այցելեցի Երևանի նորակառույց թիվ 116 հիմնական դպրոց: Ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից դպրոցների «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում:
Ընդհանուր առմամբ, դպրոցի կառուցմանը տրամադրվել է 1 մլրդ 391,5 մլն դրամ: Այն համալրվել է նաև նոր գույքով, որի համար հատկացվել է 35,8 մլն դրամ: Ուսումնական հաստատությունում սովորում է 465 աշակերտ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը: