
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանն առաջին գոլն է խփել Սաուդյան Արաբիայի առաջնությունում։ Պրո-լիգայի 5-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» սեփական խաղադաշտում 5-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Ալ Ահլիի» նկատմամբ:
31-ամյա Սելարայանը 59-րդ րոպեին առաջ է մղել «Ալ Ֆաթեհին»՝ հաշիվը դարձնելով 2-1։ Նա դաշտի տերերի մեկնարկային կազմում էր և 5-րդ խաղում անընդմեջ խաղացել է առանց փոխարինման։
Այս հաղթանակից հետո «Ալ Ֆաթեհը» 8 միավորով 7-րդ տեղում է։