ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում մեկնարկել է կտրոնների տրամադրման գործընթացը. մեկ անձը 200 գրամ հաց կկարողանա գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանակերտում մեկնարկել է հացի համար կտրոնների տրամադրման գործընթացը:

Այս մասին հայտնում է Արցախի Հանրային հեռուստաընկերությունը նշելով, որ այդ նպատակով սպասարկման կետեր են բացվել մայրաքաղաքի մոտ մեկ տասնյակ հասցեներում:

Մեկ անձը մեկ օրվա համար կտրոնով կկարողանա գնել մոտ 200 գրամ հաց: Ըստ տեղեկատվական շտաբի տարածած հայտարարության՝ կտրոններով հացի վաճառքը կսկսվի վաղվանից. իհարկե, նրանց համար, ովքեր կհասցնեն կտրոն ստանալ:




Լրահոս