Նոր չափորոշիչներն, ըստ նախարարության, լավ իմաստով մեծ փոփոխություններ են մտցնելու դպրոց, սակայն չշտապենք կարծիքներ կազմել։
ArmLur.am-ն ահազանգ է ստացել ծնողներից, որ դասագրքերի որոշ մասն արդեն իսկ տվել են աշակերտներին, սակայն ծնողները դժգոհում են, որ օրինակ՝ մաթեմատիկայի դեպքում խնդիրների լուծումը թաքնված է QR-ում։ Այսինքն՝ երեխաները ցանկացած պահի կարող են խնդիրների պատասխաններն արտագրել և այդպես պատրաստել տնային աշխատանքները։
2-րդ դասարանի աշակերտի ծնողը պատմում է, որ դպրոցում ծնողների կողմից շատ վատ է ընդունվել նոր գրքերի փաստը. «Սկսած առաջին էջերից գիրքը վանում է, փորձել են լավ բան անել՝ չի ստացվել։ Էս ինչ է … Մաթեմյաններ, Դուբին, Բուդին։ Երեխաներ կան չեն էլ կարող այդ անունները հիշել կամ կարդալ։ Շշմելու բովանդակություն է»։
Էմմա Միքայելյան