
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Լիգա 1-ի 4-րդ տուրում հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել է «Լիոնին»:
Փարիզյան թիմը բոլոր գոլերը խփել է առաջին խաղակեսում։ Դուբլով աչքի է ընկել Կիլիան Մբապեն, մեկական գոլ խփել են Մարկո Ասենսիոն ու Աշրաֆ Հաքիմին:
«Լիոնի» միակ գոլը երկրորդ խաղակեսում խփել է Կորենտեն Տոլիսոն:
ՊՍԺ-ն միավորների քանակը հասցրել է 8-ի և երկրորդն է աղյուսակում. առաջատարը 10 միավորով «Մոնակոն» է: