Գումարը չի կարող հավասարազոր լինել մարդկային կյանքին. Դուշման Վարդանի քույրը` կառավարության որոշման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև` ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված, հետմահու «Հայաստանի ազգային հերոս» ՀՀ բարձրագույն կոչում ստացած կամ «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքին ամենամսյա պարգևավճարի նշանակման և վճարման կարգը:  Մասնավորապես,  առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի պարգևավճարի չափը 150 հազար դրամ է,  երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի պարգևավճարի չափը` 100 հազար դրամ:

Armlur.am լրատվականի թղթակիցը զոհված հերոս Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան, արժանացել է «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշանների-խմբ.) քրոջից` Արմինե Ստեփանյանից, պարզեց` արդյոք այդ գումարը բավարար է զոհվածի ընտանիքին աջակցելու և «Մարտական խաչ» շքանշանին  արժանացածներին ըստ արժանվույն գնահատելու  համար:

Արմինե Ստեփանյանի խոսքով` ինքը չէ, որ պետք է արժևորի  մեր հերոս տղաներին, ավելին` գումարը չի կարող հավասարազոր լինել մարդկային կյանքին: Բացի այդ`  պետք է հաշվի առնել` երկիրն ինչ ծանր վիճակում է, հետևաբար, աղքատ ծնողից ոչինչ չեն պահանջում:

Արմինե Ստեփանյանի խոսքով` ՀՀ կառավարության այդ որոշումը պարզապես զոհվածների ընտանիքին մի փոքր աջակցություն է:




Լրահոս