
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը օրերս հարցաքննության, ինչպես նաեւ առերեսման է հրավիրել «Լեռնային Հայաստան» առողջարանի N զորամասի գնդապետ Կորյուն Եղիազարյանին:
Հիշեցնենք, որ գնդապետ Կորյուն Եղիազարյանը առավել հայտնի է 2018թ.-ի հեղափոխության օրերին. ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի հետ միասին զբաղված է եղել Արգավանդի «պաշտպանությամբ»: Նրանք դիմադրում էին, որ ոչ մի դեպքում իշխանությունը չփոխվի, եւ փողոցում քայլողները իշխանության չգան:
Եղիազարյանը հարցաքննության է հրավիրվել ոչ թե այդ արարքի, այլ ուրիշ պատրվակով։
Նրան հարցաքննության ու առերեսման են հրավիրել Սերժ Սարգսյանի անվտանգության ղեկավար, ՊՊԾ պետ Վաչագան Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում