ԲՀԿ-ն միշտ պատրաստ է թե´ հերթական, թե´ արտահերթ զարգացումներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմա մեր տարածքային կառույցներում լուրջ վերակազմավորման աշխատանքներ են ընթանում»,- Armlur.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով ԲՀԿ-ի կողմից իր գրասենյակների վերաբացմանը:

Վերջինս նշեց, որ կուսակցությունը կենդանի օրգանիզմ է, անընդհատ աշխատանք է գնում կուսակցությունում, և որտեղ կա անհրաժեշտություն ինչ-որ փոփոխության, արվում է, իսկ որտեղ չկա անհրաժեշտություն, չի արվում:

Նա նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում նոր հանձնաժողովներ են կազմավորվել, որոնք ներկա իրավիճակում ճշգրտում են իրենց պատասխանատվությունների ոլորտը և տարբեր ուղղություններով արդեն աշխատանքներ են իրականացնում:

«Շատ ակտիվ աշխատանք է գնում կուսակցությունում, և դա ինչ-որ գործընթացի հետ կապված չէ: Նորմալ կուսակցական աշխատանք է»,- հայտնեց Նաիրա Զոհրաբյանը` ավելացնելով, որ այդ աշխատանքների համար հատուկ հրահանգներ ու կոնկրետ ժամկետներ դրված չեն:

Armlur.am-ի թղթակցի հարցին, թե արդյոք գրասենյակների վերաբացումը պայմանավորված չէ ինչ-որ արտահերթ զարգացումներով, ԲՀԿ խմբակցության քարտուղարը պաստախանեց. «Մենք ներկուսակցական աշխատանքներ ենք անում, բայց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշտապես պատրաստ է թե´ հերթական, թե´ արտահերթ ցանկացած զարգացման»:




Լրահոս