Հունաստանի Պոնտե Կարաս քաղաքում ավարտվեց Եվրոպայի շախմատի թիմային առաջնության 5-րդ տուրը: Հայաստանի հավաքականը 3.5:0.5 հաշվով ջախջախեց Դանիայի ընտրանուն և վաստակած 7 միավորով բարձրացավ 6-րդ հորիզոնական: Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակներ տարան Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը, և միայն Սերգեյ Մովսեսյանը ոչ–ոքի ավարտեց իր պարտիան:
Սունե Բերգ Հանսեն–Լևոն Արոնյան` 0:1
Ալան Ռասմուսեն–Սերգեյ Մովսեսյան` 0.5:0.5
Ջեյկոբ Ագարդ–Վլադիմիր Հակոբյան` 0:1
Գաբրիել Սարգսյան–Ջեյկոբ Վանգ Գլադ` 1:0
Մյուս առաջատարների հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Ադրբեջան–Ֆրանսիա` 2:2
Գերմանիա–Բուլղարիա` 1:3
Իսպանիա–Հունաստան` 1.5:2.5
Ռուսաստան Ուկրաինա` 2.5:1.5
Ռումինիա–Հոլանդիա` 2.5:1.5
5-րդ տուրից հետո Բուլղարիայի հավաքականը վաստակած 9 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ռումինիան, Ադրբեջանը, Ֆրանսիան և Հունաստանը 8-ական միավորով զբաղեցնում են 2-5-րդ հորիզոնականները: Հայաստանի հավաքականը վաստակել է 7 միավոր և ընթանում է 6-րդ տեղում: Նույնքան միավոր ունեն նաև Ռուսաստանի, Իսպանիայի, Իտալիայի և Գերմանիայի հավաքականները: Փոխանցում է armsport ը: