ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով մի շարք երկրներում ՀՀ նոր դեսպաններ են նշանակվել։
Մասնավորապես, Միսակ Բալասանյանը նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան։
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Շվեդիայի Թագավորությունում, Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Ֆինլանդիայի Հանրապետությունում և Իսլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից և նշանակվել Լեհաստանում ՀՀ դեսպան։
Աննա Աղաջանյանն էլ նշանակվել է Շվեդիայում ՀՀ դեսպան։
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել էր, որ Միսակ Բալասանյանի նշանակման որոշումը կայացվել է։