Դանակահարության դեպքը բացահայտվեց․ մեկ ամիս անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ մեկ ամիս առաջ, օգոստոսի 3-ին, գիշերվա ժամը 2.24-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել էր հիվանդանոցային ահազանգ: Հայտնել էին, որ չթափանցող կտրած արնահոսող վերքով բուժօգնության է դիմել 21-ամյա մի երիտասարդ:

Մեկնել էր բաժնի օպերատիվ խումբը, ձեռնարկել միջոցառումներ, սակայն արագ արդյունքի հասնել չէր հաջողվել:Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 4-ին ստացվեց տեղեկություն, որ օգոստոսի 2-ին, ժամը 22-ին, Փափազյան փողոցում տուժածը վիճաբանել է 30 և 28 տարեկան եղբայրների հետ, որի ընթացքում էլ կրտսերը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հասցրել է հարվածներ:

Նույն օրը, ժամը 11.15-ին, եղբայրները հայտնաբերվել են Մամիկոնյանց փողոցում, ձերբակալվել և ներկայացվել են բաժին:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, հանգամանքները պարզվում են:




Լրահոս