ՖՈՏՈ․ Ավանում գտնվող գազալցակայանի գործունեությունը դադարեցվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա հրդեհային անվտանգության մասնագետները սույն թվականի օգոստոսի 15-ին հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան 7 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանում։ Այդ մասին ասված էՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Ֆեյսբուքի էջում։

«Հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են մարդկանց կյանքի և առողջության համար։

Հաշվի առնելով վերոգրյալը` տեսչական մարմնի ղեկավարը գազալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշում է կայացրել։
Անհատ ձեռնարկատիրոջ առջև գազալցակայանի պահեստարաններում առկա վառելիքն ամբողջությամբ դատարկելու և չեզոքացնելու պահանջ է դրվել»,- նշված է գրառման մեջ։




Լրահոս