
Սեպտեմբերի 5-ից սկսում է եգիպտացորենի բերքի ընդունումն ու մթերումը՝ ինչպես իրավաբանական այնպես էլ ֆիզիկական անձանցից: Այս մասին տեղեկացնում են ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից:
«Եգիպտացորենի ընդունման և մթերման համար սահմանված են հետևյալ պայմանները՝
Եգիպտացորենի մեկ կիլոգրամի արժեքը ՝ 250 դրամ է, առավելագույն խոնավությունը՝ 14 տոկոս:
Նշենք նաև, որ հանձնված եգիպտացորենի արժեքից հիմնադրամի հանդեպ ունեցած պարտավորություննորի հաշվանցում չի կատարվի։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝/ 047/95 90 66 կամ դիմել ԱՀ ԳԳԱ հիմնադրամ»,- նշված է հայտարարության մեջ: