
Հունական Սալոնիկ քաղաքում անարխիստները հարձակվել են Մուստաֆա Փաշա Աթաթուրքի տուն–թանգարանը հսկող ոստիկանական բաժանմունքների և Թուրքիայի հյուպատոսության վրա, հաղորդում է panarmenian.net ը, հղում կատարելով CNNTürk-ին: Ոստիկանական բաժանմունքներ այրվող խառնուրդով շշեր էին նետվել, ինչի արդյունքում այրվել է ոստիկանական ավտոբուս: Ոստիկանների և հարձակվողների
միջև բախում է տեղի ունեցել:
Ոստիկանությունը նրանց դեմ աղմկարար նռնակներ և արցունքաբեր գազ է
կիրառել: Բախման արդյունքում 1 ոստիկան է տուժել: