2022 թ-ի հոկտեմբերին Հայաստանում անցկացված մարդահամարի նախնական տվյալներով Հայաստանի մշտական բնակչությունը կազմում է 2 մլն 932 հազար 731 մարդ: Տվյալները հրապարակել է Հայաստանի վիճակագրության կոմիտեն:
Նշվում է, որ 2021թ–ին ՀՀ մշտական բնակության թիվը եղել է 3 մլն 018 հազար 854, իսկ 2020-ին՝ 3 մլն 213 հազար 011: Փաստորեն` 2011 թ–ի համեմատությամբ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը նվազել է 86 123 մարդով։
«ՀՀ մշտական բնակչության 36.2 %-ը կազմել է գյուղական բնակչությունը, իսկ 63.8%–ը` քաղաքային, ինչի գերակշիռ մասը (58.1 %) բաժին է ընկել մայրաքաղաք Երևանին»:
Քաղաքային բնակչության թվաքանակը 2011 թ–ի համեմատ նվազել է 39 375 մարդով կամ 2.1 %-ով, իսկ գյուղական բնակչությունը` 46 748 մարդով կամ 4.2 %-ով։
Նշենք, որ մշտական բնակչության թվաքանակում ներառված է ՀՀ-ում մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա ու ժամանակավոր բացակա բնակչության թվաքանակի ցուցանիշների հանրագումարը: