
Ռուսաստանի ազգային հավաքականից հրավեր է ստացել ևս 6 ֆուտբոլիստ։ Նրանց թվում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նորեկ, հայկական արմատներ ունեցող 20-ամյա Ալեքսանդր Կովալենկոն, հաղորդում է ՌՖՄ-ի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում ընդգրկվել էին նաև «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը և «Օրենբուրգի» խաղացող Ստեփան Օգանեսյանը։ 22-ամյա Սևիկյանը չէր միացել ազգային թիմին՝ նշելով, որ ցանկանում է խաղալ Հայաստանի հավաքականում։
Վալերի Կարպինի գլխավորած թիմը հավաք կանցկացնի Նովոգորսկում, նախատեսված են ընկերական հանդիպումներ Եգիպտոսի ու Կատարի հավաքականների հետ։