
France 2 հեռուստաընկերության եթերում հեռարձակվող հեղինակավոր «Grand Echiquier» հաղորդաշարի՝ Հայաստանին նվիրված հատուկ թողարկման ավարտին հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը, հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Թողարկման նկարահանումները տեղի են ունեցել Ֆրանսիայի ամենանշանավոր կոթողներից մեկի` Վերսալյան պալատի Արքայական օպերայի համերգասրահում։
Կատարող` Ռուզան Մանթաշյան, սոպրանո
Նվագակցությամբ` Աստղիկ Սիրանոսյանի, թավջութակ, և Վերսալի Արքայական օպերայի նվագախմբի։