Օնլայն տաքսիները կմտնեն հարկային դաշտ և հարկեր կվճարեն՝ յուրաքանչյուր փոխադրման դեպքում:
Կառավարությունն առաջարկում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայությունների համար սահմանել պետական տուրք` 1 մլն դրամի չափով, իսկ լիցեզնավորված մարդատար տաքսի ավտոմոբիլներով, ինչպես նաեւ էլեկտրոնային հարթակների միջոցով թեթեւ մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր յուրաքանչյուր փոխադրման համար կսահմանվի արտոնագրի պետական տուրք՝ անկանխիկ վճարման դեպքում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 1,5 տոկոսի, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 2,5 տոկոսի, 2026 թվականի հունվարի 1-ից՝ 4 տոկոսի չափով, իսկ կանխիկ վճարման դեպքում, համապատասխանաբար, 2024 թվականին՝ 2 տոկոսի, 2025 թվականին՝ 3,5 տոկոսի, 2026 թվականին՝ 5 տոկոսի չափով:
Օրենքի նախագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում և առաջիկայում կմտնի ԱԺ նիստերի օրակարգ։
ArmLur.am-ը նախագծի վերաբերյալ զրուցել է ՀՊՏՀ Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում
Քրիստինա Մուշեղյան