Գարեգին Նժդեհի հրապարակում խորոված պատրաստողները մարդ են ծեծել. ինչ է կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Շենգավիթ վարչական շրջանի` Գարեգին Նժդեհի հրապարակում՝ «Ղարսի խորոված» պատրաստողների մոտ, թեժ վիճաբանություն է տեղի ունեցել:

ArmLur.am-ի տեղեկություններով՝  քաղաքացիները նկատել են, թե ինչպես են խորոված պատրաստողները ծեծի  ենթարկել մեկին, որը մարմնի տարբեր մասերի վնասվածքներով՝ սալջարդ, քերծվածքներ ախտորոշմամբ  տեղափոխվել  է Էրեբունի բժշկական կենտրոն:Դեպքով զբաղվում են իրավապահները հասկանալու համար, թե ինչու են խորոված պատրաստողները ծեծել տղամարդուն:

Քնար Մանուկյան




Լրահոս