Այսօր այցելել եմ Շիրակի մարզ: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ավարտական փուլում են Մ-1, Երևան – Գյումրի – Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 1,8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները:
Ծրագրի ընդհանուր արժեքը 443,5 մլն դրամ է, որը հատկացվել է պետբյուջեից»,- գրել է վարչապետը և կից տեսանյութ հրապարակել:
Հիշեցնենք, որ երեկ ArmLur.am-ը գրել էր, որ Փաշինյանն այսօր կգնա Գյումրի, նշել էին, որ նա կմասնակցի Միասնական սոցիալական ծառայության նոր շենքի բացմանը, այնուհետեւ՝ Ամասիայում կմասնակցի դպրոցի բացմանը: