ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գարիկ Սարգսյանը՝ հերթական աղմկահարույց միջադեպի կենտրոնում. քաղաքացին «հարձակվել է» նրա վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն առանց միջադեպերի չի անցնում:

Երեկ իշխող ուժը քարոզարշավ էր իրականացնում Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի հրապարակում: Armlur.am-ը ֆիքսել է, թե ինչպես է քարոզարշավի ժամանակ քաղաքացիներից մեկը փորձում մոտենալ «կարկառուն» ՔՊ-ական, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանին, սակայն աշխատակիցներն անմիջապես հեռացնում են քաղաքացուն, հավանաբար, վախենում են, որ քաղաքացին կվնասի Սարգսյանին:

Ըստ տեղեկությունների՝ մինչ այդ քաղաքացու ու Սարգսյանի միջև լեզվակռիվ է եղել, և վերջինս փորձել է Սարգսյանի հետ «առանձնանալ», ինչը նկատել են ՔՊ-ականները ու «լիկվիդացրել» են քաղաքացուն:

Նշենք, որ Գարիկ Սարգսյանն ամենասկանդալային ՔՊ-ականներից է, որը մտադիր էր Արարատ մարզում կոկորդիլոս բուծելու ծրագիր իրականացնել ու պարբերաբար հպարտանում էր դրանով:

Թե ինչո՞վ է պայմանավորված իշխանության այսչափ վախերը, պարզ չէ, բայց ակնհայտ է, որ ՔՊ-ականները շատ անհանգստություններ ունեն:

Ուշագրավ է, որ ՔՊ-ի քարոզարշավները գրեթե ամեն օր բազմաթիվ միջադեպերով են ուղեկցվում. իշխանականները հաճախ են տարբեր վարչական շրջաններում երևանցիների բացասական և կոպիտ վերաբերմունքին արժանանում: Երեկ անգամ քաղաքացիներից մեկը ջուր էր շփել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վրա:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս