ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի՝ Դավիթ Գալստյանին (Պատրո Դավո) գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը և վերջինս կրկին կալանավորվեց։ Դավիթ Գալստյանը մեղադրյալի կարգավիճակ ունի մի քանի գործով։ Դրանցից մեկը վերաբերում է անպիտան հրթիռներ ձեռք բերելուն, որով նաև ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն է անցնում։
Վերջինիս պաշտպանը՝ Արմեն Անդրիկյանը, հայտնեց, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանը կրկին պետք է քննի Դավիթ Գալստյանի խափանման միջոցի հարցը։
Հիշեցնենք, որ 2021թ–ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նույն օրը Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։
2022–ի մարտին Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց Դավիթ Գալստյանին 50 մլն գրավի դիմաց։
Գալստյանը 2–րդ անգամ կալանավորվեց 2023–ի հունվարի 31–ին։ Շուրջ 5 ամիս անց` հունիսի 28–ին, Հակակոռուպցիոն դատարանը վճռեց 40 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գործարարին։
Քնար Մանուկյան