Եթե Լաչինի միջանցքը փակված չէ, և Արցախում պաշարում ու սով չկա՝ ինչո՞ւ է Ադրբեջանն Աղդամ ուղարկել այդ խորհրդավոր մարդասիրական օգնությունը․ Մարուքյանի պատասխանը՝ Հաջիևին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը անդրադարձել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի Arab News-ին տված հարցազրույցին, որի ժամանակ վերջինս ասել է, որ Լաչինի միջանցքը արգելափակված չէ և Լեռնային Ղարաբաղում շրջափակում չկա։

Այս մասին Մարուքյանը գրառում է կատարել X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում և նշել.

«Սրանով Ադրբեջանը ցանկանում է խաբել միջազգային հանրությանը Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման փաստի վերաբերյալ, ինչը հաստատել են միջազգային այնպիսի հայտնի կազմակերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ հաստատված միջանկյալ որոշումներով, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որ միջանցքը արգելափակված է, իսկ ժողովուրդը սովամահ է լինում.

Ի վերջո, եթե Լաչինի միջանցքը փակված չէ, և Լեռնային Ղարաբաղում պաշարում ու սով չկա, ինչպես պնդում է Ալիևի օգնականը, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը Աղդամ ուղարկել այդ խորհրդավոր մարդասիրական օգնությունը»։




Լրահոս