
ԱՄՆ-ի զորքերի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու Հայաստանի մտադրությունը Կրեմլում անհանգստություն է առաջացրել:
Այս մասին այսօր ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մտահոգություն են առաջացնում նման լուրերը, հատկապես ներկա իրավիճակում: Մենք խորապես կվերլուծենք դրանք»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ ի պատասխան ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու՝ Հայաստանի ծրագրերը մեկնաբանելու խնդրանքին:
Լրագրողների այն նկատառմանը, որ Հայաստանի իշխանությունները նախկինում հրաժարվել էին իրենց տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց, Պուտինի մամուլի քարտուղարն ասել է.
«Երեկ մենք գործնականում պատասխանել ենք այս հարցին, այստեղ ավելացնելու նորություն չկա»։