«Անդերլեխտ» (Բելգիա) – «Կատովիցե» (Լեհաստան) ֆուտբոլի կանանց Չեմպիոնների լիգայի հանդիպման մրցավար է նշանակվել Արաքսյա Սարիբեկյանը, մրցավարի օգնական՝ Լիանա ԳրիգորյանըԼ Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը
Խաղը կկայանա այսօր լեհական Կատովիցե քաղաքում։
Նույն օրը Բոսնիա և Հերցեգովինայի Սարաևո քաղաքում տեղի կունենա «Վորսկլա» (Ուկրաինա)-«Ֆլորա» (Էստոնիա) հանդիպումը, որի մրցավարը կլինի Սոֆիկ Թորոսյանը։ Նրան կօգնի Քրիստինե Գրիգորյանը:
Քնարիկ Գրիգորյանը նշանակվել է սեպտեմբերի 6-ին Սլովենիայի Մուրսկա-Սոբոտա քաղաքում անցկացվելիք «Մուրա» (Սլովենիա)-«Սամեգրելո» (Վրաստան) հանդիպման մրցավարների տեսուչ։