ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գրիգորի Խաչատուրովի կալանքը քննող դատավորի շուրջ կասկածելի իրադարձություններ են. փաստաբանը մանրամասներ է հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչ է կատարվում Վերաքննիչ դատարանում Յուրի Խաչատուրովի որդու կալանքի դեմ բողոքի հարցով։ Գրիգորի Խաչաստուրովի փասսաբանն ուշագրավ մանրամասներ է հայտնում։

Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվել էր։ Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժել էր միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ էր արձակվել։

Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ: Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում էր կայացրել։

Սույն գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի ընկերոջը՝ Էդգար Արշակյանին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս