Wildberries-ում փոփոխություններ կլինեն․ էժան ապրանքներ այլևս հնարավոր չի՞ լինի պատվիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում գրել էր, որ Wildberries-ից էժան գնումների սիրահարներին տհաճ անակնկալ է սպասվում։

Հիշեցնենք նաև, որ տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության դիմաց և պահանջել ՊԵԿ-ին հնարավորինս արգելել Wildberries-ից էժան պատվիրված ապրանքների վաճառքը, որոնք լուրջ խնդիրներ են առաջ բերում։

Այս ամենին արձագանքել է Wildberries-ը, հաղորդագրությունում մասնավորապես նշվում է․

«Wildberries-ն ուղղել է տեխնիկական սխալը, որի պատճառով ապրանքների կատալոգի մի մասը Հայաստանում վաճառվել է ավելի ցածր գնով։ Սխալը շտկվել է կայքում և ամենատարածված բջջային օպերացիոն համակարգերում: Աշխատանքները կավարտվեն մոտ ապագայում։

Ընկերության համար կարևոր է տեղական բիզնեսի կարծիքը, և մեր ռազմավարության մեջ մենք միշտ ձգտում ենք հաշվի առնել տեղական համայնքների ցանկությունները և բարելավել մեր բիզնես գործընթացները՝ նրանց շահերին համապատասխան:

Wildberries-ը շարունակում է իր հարթակը տրամադրել հայկական արտադրության ապրանքների վաճառքի համար։ Այսպիսով, 2023 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանից իրացվել է 4,5 մլրդ դրամի արտադրանք»։




Լրահոս