Հայ-ամերիկյան զորավարժություններին կմասնակցի 85 ամերիկացի զինծառայող․ նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայտնի դարձավ, որ հաջորդ շաբաթ Հայաստանն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի։

Reuters-ը գրում է, որ զորավարժություններին կմասնակցեն 85 ամերիկացի և 175 հայ զինծռայող։ ԱՄՆ ռազմական ներկայացուցիչն ասել է, որ ամերիկացիները, այդ թվում՝ Կանզասի ազգային գվարդիայի անդամները զինված են լինելու հրացաններով և ծանր զինատեսակներ չեն օգտագործելու։

Հավելենք, որ զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում։




Լրահոս