Սեպտեմբերի 5-ին, ժամը 16.30-ին, ոստիկանություն զանգած մի մի քաղաքացի հայտնել է, որ նույն օրը, ժամը 16.20-ից մինչև 16.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դռան բաց լինելու և շարժիչը գործի գցած լինելու հանգամանքից, գողացել են Տիգրան Մեծի պողոտայում կայանված «Օպել Աստրա» մակնիշի մեքենան:
Ոստիկանության Էրեբունու բաժնից մեկնել է օպերատիվ խումբ: Բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են նշված մեքենան փախցնողների ինքնությունը:
Նույն օրը, ժամը 20-ին, «Օպել Աստրան» 55-ամյա տղամարդու հետ հայտնաբերվել է Արարատի մարզի Զովաշեն գյուղի ճանապարհին:
Տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին, մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: